Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 13:40 02-08-2023

Անգամ Փաշինյանի ընտրողները պետք է դուրս գան և ասեն՝ մենք Արցախը հանձնելու մանդատ չենք տվել

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այնպիսի քայլ է անելու, որի համար, իրեն դավաճան են անվանելու։ Այս մասին այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ կայացած բողոքի ակցիայի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղակտիվիստ Միքայել Մարգարյանը։

Վերջինիս համոզմամբ՝ Փաշինյանը կատարել է այդ քայլը՝ դավաճանելով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին, քանի որ հայտարարել է, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ սա Նիկոլ Փաշինյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարծիքն է, որը հայ ժողովուրդը չի կիսում։

Մարգարյանը նաև ընդգծեց համազգային համախմբման անհրաժեշտությունը։ Նա կարծում է, որ անգամ Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիները պետք է դուրս գան փողոց և ասեն, որ իրեն Արցախը հանձնելու մանդատ չեն տվել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում