copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:42 31-07-2023

Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին

Հայաստանի քննչական կոմիտեն շարունակում է 2023 թվականի հուլիսի 26-ին պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքում` գետնատնակի հարակից տարածքում, հրազենային վիրավորումից զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Քննչական կոմիտեն պարզել է դեպքին առնչվող մի շարք այլ կարևոր հանգամաքներ ևս։

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված դիրքի ավագ, դասակի հրամանատար Տ․Ս․-ն, տեղեկանալով զինծառայող Ա․Հ․-ի կողմից համածառայակից Մուրադ Սերյոժայի Գրիգորյանին՝ վերջինիս ամրակցված ԿԳ տեսակի գնդացրով նրան մահացու հրազենային վիրավորում հասցնելու և ապօրինաբար կյանքից զրկելու մասին, կատարել է հանցագործություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ։

Մասնավորապես, նա գնդացիրը դրել է Մ․ Գրիգորյանի մարմնի կողքին, և նրա հրահանգով Ա․Հ․-ն համածառայակիցներին, մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտնել է, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել՝ ինքն իրեն հրազենային վիրավորում հասցնելու եղանակով:

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա դիրքի ավագ Տ․Ս․-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նշված քրեական վարույթով նաև զինծառայող Մուրադ Գրիգորյանին մահացու հրազենային վնասվածքը հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակից Ա․Հ․-ին, որի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը