Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:59 31-07-2023

Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է. Գևորգ Դանիելյան

Եթե «արևմուտքում» որոշել են, որ Արցախի հարցը մեկնընդմիշտ փակվել է, և այս պահին հրատապ է արդեն ադրբեջանցի իբր 65 հազար փախստականներով Սյունիքը բնակեցնելով, ավարտին մոտեցնել Հայաստանի սուբյեկտայնությունը՝ ինքնիշխանությունը ոչնչացնելու առաքելությունը, ապա չարաչար սխալվում են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Եթե այդպես է, մենք էլ այս պահին առավել հրատապ ենք համարում Նախիջևանը գոնե 365 հազար հայ փախստականներով վերաբնակեցնելու խնդիրը, հաջորդ կլինի պատմական Արցախի տարածքները և այլն:

Հայրենական բոլոր այն գործիչները և հաստիքային քարոզիչները, որոնք լուրջ դեմքով խորհուրդներ են տալիս Արցախի իշխանություններին՝ ուղիղ բանակցություններ սկսել Բաքվի հետ, թող գոնե բացատրեն, թե ինչպես են պատկերացնում այդ, մեղմ ասած՝ արկածախնդրությունը, երբ Բաքուն առավել, քան բացահայտ առաջնորդվում է միայն Արցախը հայաթափելու «քաղաքակիրթ» մեթոդներով՝

ա) արցախցիներին քրեական հետախուզում հայտարարելու մի հսկայական ցուցակ է կազմել, որոնց մեջ անխտիր մտնում են բանակցության բոլոր հնարավոր թեկնածուները, անգամ վարորդները և

բ) աներկբա պահանջում է անհապաղ լուծարել բոլոր սահմանադրական մարմինները և պետական խորհրդանիշերը, որից հետո կմտածեն համաներման հնարավորության և սահմանների մասին, ուստի անհասկանալի է, թե ով է լիազորված լինելու ներկայացնել Արցախը և այլն:

Հ.Գ. Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է»:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0