copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:25 29-07-2023

Դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման մանրամասները

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը քաղաքավարական այց է կատարել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուին, ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող անօրինական արգելափակման մանրամասները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունից տեղեկացնում են՝ շնորհավորելով տիկին Օդոբեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը հույս է հայտնել, որ տիկին նախարարն իր հարուստ մասնագիտական փորձն ու կարողությունները լավագույնս կծառայեցնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Կողմերն երկուստեք ընդգծել են, որ հարուստ պատմական հիմք ունեցող հայ-ռումինական հարաբերություններում վերջերս արձանագրված դրական դինամիկան հնարավորություն է ընձեռում համալրելու երկկողմ օրակարգը՝ բարձրացնելով այն որակական նոր մակարդակի:

Դեսպան Մինասյանը զրուցակցին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող անօրինական արգելափակման մանրամասները, ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ինչպես նաև վերջին զարգացումները։ Դեսպանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնց համաձայն այդ երկիրը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ համագործակցության հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համապարփակ գործակցության շրջանակներում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանը նպաստող գործոն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից