copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:39 28-07-2023

ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով անցկացվել է աշխատաժողով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով հուլիսի 27-ին անցկացվել է «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի մշտադիտարկման համակարգի ուժեղացում» խորագրով աշխատաժողով։

Այն կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Տվյալներ ազդեցության համար» (D4I) ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների համար։

Հանդիպման նպատակն էր զարգացնել աշխատակազմի՝ տվյալների հավաքագրման և օգտագործման կարողությունները, բացահայտել թրաֆիքինգի վտանգը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամրապնդել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի (C-TIP) ծրագրակազմի մշտադիտարկման գործընթացը։

Քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում տվյալների հավաքագրման եղանակների և գործիքակազմերի կիրառման վերաբերյալ։

Խմբային քննարկումների միջոցով բարձրաձայնվել են այս ոլորտում առկա բացերը, թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի հայտնաբերման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերը, արդյունավետ մեխանիզմների, կառուցակարգերի մշակումը, ինչպես նաև այդ ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները։

Որպես անկախ մարմին՝ կարևորվել է Պաշտպանի ինստիտուտի դերը՝ հատկապես ոլորտում մշտադիտարկում իրականացնելու, վիճակագրություն հավաքագրելու և դեպքերն արձանագրելու և բացահայտելու, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին առաջարկներ ներկայացնելու տեսանկյունից։

Ամփոփելով հանդիպումը՝ նախանշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու պայմանավորավծություն է ձեռք բերվել։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան