copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:49 27-07-2023

Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց թերեւս ավելի շատ՝ Ինքնասիրություն․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացմանը․
«Երևանում բացվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը։

Բոլորիս մաղթում եմ, որ այս կենտրոնում այնպիսի հերթեր գոյանան, որ կառավարությունը ստիպված լինի տասնյակներով նորերը բացել։

Հ.Գ. Վերջին հինգ տարիների ընթացքում լինելով Սփյուռքի հարյուրավոր համայնքներում եւ հանդիպելով հազարավոր հայրենակիցների՝ ինքս ինձ համար վաղուց արձանագրել եմ.

Նրանց բոլորին միավորում է մեկ բան։

Անկախ կրթությունից, սոցիլական շերտից, հասարակական դիրքից, ունեցվածքից, ապրուստի միջոցների ավելցուկից կամ պակասությունից նրանց բոլորի հայացքները նույն բանի մասին են։

Եւ դա կարոտը չէ։

Դա կիսատությունն է։

Անլիարժեքությունը։

Ինչ-որ մի շատ կարեւոր բանի բացակայությունը։

Լավ լուրն այն է, որ այդ կարեւոր բանը միֆ չէ, եւ ոչ էլ ուղեղային մորմոք, եւ ոչ էլ միրաժ, ֆիկցիա կամ սրտի հիվանդություն։ Այն խիստ իրական է եւ շոշափելի, եւ ունի անուն՝ Հայաստանի Հանրապետություն։

Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց թերեւս ավելի շատ՝ Ինքնասիրություն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող