copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:51 26-07-2023

Կանանց շրջանում պտուղը կորցնելու դեպքերի թիվը եռապատկվել է մեկ ամսվա մեջ․ սա սպանություն է․ ադրբեջանագետ

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյոք մենք հասկանում ե՞նք իրավիճակի լրջությունը...

Այս հարցը ինձ հանգիստ չի թողնում: Շատ բարդ է մի կողմից խոսել իրադրության լրջության, ռիսկերի մասին, մյուս կողմից՝ հաշվի առնել մարդկային էմոցիաներն ու ապրումները: Շատ խորշում եմ օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը, բայց այն, ինչ տեղի է ունենում 120,000 հայի հանդեպ, ամբողջությամբ տեղավորվում է դրա նախապատրաստության նկարագրության մեջ: Տասնամյակներով քարոզվել է ատելություն էթնիկ հայերի նկատմամբ, քնած հային կացնահարողը հերոսացվել է ու անգամ գումար ստացել իր հանցանքի համար:

Արցախը յոթ ամիս է շրջափակման մեջ է, արդեն մեկ ամիս է, ինչ չի մտնում որևէ հումանիտար ապրանք, դեղորայք: Արցախ ներս չի գործում որևէ միջազգային կառույց, որևէ միջազգային լրագրող: Չկա որևէ վավերագրող, իրադրության մասին չկա պատշաճ տեղեկատվություն:

Կարմիր Խաչն արդեն քանի օր է ահազանգում է, որ իրադրությունը ծանր է, իրենք չեն կարողանում դեղորայք մատակարարել: Այսօր նաև «Freedom House»–ն է գրել դրա մասին: Կա ՄԱԿ—ի դատարանի որոշում, որի իրագործման համար Ադրբեջանի վրա ճնշում առհասարակ չկա:

Արցախում շատ վտանգավոր պատկեր է հղիների շրջանում: Կանանց շրջանում պտուղը կորցնելու դեպքերի թիվը եռապատկվել է մեկ ամսվա մեջ: Սա էլ է սպանության ու ոչնչացման ձև: Երեխաները թերսնվում են, դա նրանց առողջության վրա վտանգավոր հետևանքներ է ունենալու:

Դրան զուգահեռ տարբեր մայրաքաղաքներում «Խաղաղության պայմանագիր» են բանակցում: Իսկ իրականությունը գետնի վրա օր օրի ծանրանում է:

Երբ ծնողը իր երեխային բռնության է ենթարկում, նրան զրկում են ծնողական իրավունքից: Հիմա Ադրբեջանն ասում է՝ ես այդ տարածքի տերն են, նրանք էլ իմ քաղաքացիները ու ամենօրյա ռեժիմով բռնություն է կիրառում, եթե ոչ ֆիզիկական, ապա հոգեբանական ու բարոյական: Բայց սննդից զրկելը նաև ֆիզիկական առողջության վրա է ազդում: Ու բոլորը սրան լուռ նայում են՝ Հայաստանից սկսած՝ մյուսներով վերջացրած, անունն էլ դնում են «խաղաղության» մասին բանակցություն:

Եթե իշխանությունը այս ամենը գիտակցելու ու սա կանխելու ուղղությամբ աշխատելու փոխարեն, գնում Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ուրեմն վտանգը գիտակցված չի: Որքան էլ Փաշինյանը չկարողանա թաքցնել իր մեղմ ասած՝ ոչ բարյացակամ վերաբերմունքը Արցախում ապրող հայերի նկատմամբ, նա չի կարող լուռ նստել ու նայել, թե ինչ վտանգի հետ են բախվում 120.000 հայեր: Եթե նա այդպես անի, ուրեմն հանցակից է դառնում այս ամենին»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ