copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:43 26-07-2023

Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կիրականացվի շրջանցիկ ճանապարհով

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երթևեկության կազմակերպման պլանում կատարվել է ժամանակավոր փոփոխություն կմ35+450-կմ37+200 հատվածում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հուլիսի 27-ից նախատեսվում է կազմակերպել շրջանցիկ ճանապարհի միացման հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Լծորդման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 3 օրվա ընթացքում։

Գյումրի-Երևան ուղղության երթևեկությունը կապահովվի ներկայում գոյություն ունեցող ճանապարհով, իսկ հակառակ՝ Երևան-Գյումրի ուղղությունը նախատեսվում է շրջանցիկ ճանապարհով։

Լծորդումների իրականացման աշխատանքների ժամանակ երթևեկության անվտանգությունը կապահովվի դրոշակակիրների և համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման միջոցով։

Շրջանցիկ ճանապարհի լծորդման հատվածներում երթևեկության բաժանարար հատվածներում կտեղադրվեն կոներ՝ լուսանդրադարձման բարձր հատկություններով։ Այդ հատվածում լրացուցիչ անվտանգությունը կապահովվի դրոշակակիրների օգնությամբ։

Լծորդման աշխատանքներն ավարտելուց հետո Մ-1-ի նշված հատվածի երթևեկությունը երկու ուղղություններով կիրականացվի շրջանցիկ ճանապարհով։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի