copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:30 26-07-2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլային:

Նախարարը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։

Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին երկու տարվա ընթացքում ընթանում են սերտ համագործակցությամբ։ Այս համատեքստում նախարարը շեշտել է նաև համատեղ իրագործված նախաձեռնությունների արդյունավետությունը և շարունակականության անհրաժեշտությունը՝ ուղղված հետպատերազմյան ժամանակահատվածում դրա կարիքն ունեցող քաղաքացներին, ինչպես նաև միածնող երեխաների մայրերին ու խոցելի այլ խմբերին։

Անդրադառնալով համատեղ ստորագրված ոլորտային հուշագրերին՝ նախարար Մկրտչյանը, մասնավորապես՝ կարևորել է ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության, ինչպես նաև Մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարարությունների հետ կնքված հուշագրերի դերը, որոնք նպատակ ունեն ապահովել Արաբական Միացյալ Էմիություններում ՀՀ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածությունը, խթանել հանդուրժողականության ու համակեցության արժեքների տարածումը և այլն։

Նախարարը նաև նշել է, որ միջազգային տարբեր համաժողովների և քննարկումների շրջանակում ԱՄԷ գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել համագործակցության ուղղություններին։

Դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլան ևս կարևորել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է համատեղ փաստաթղթերի շրջանակում ամրագրված մի շարք ծրագրերի՝ գործնական փուլ տեղափոխելու հանձնառությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղել ջանքերը՝ խոցելի խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և բռնության ենթարկված անձինք, աշխատանքային միգրանտներ և այլն) ուղղված աշխատանքներում։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել