Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:40 26-07-2023

Փաշինյանը Արցախի ֆինանսավորմամբ շանտաժի է ենթարկում մեր իշխանություններին

«Իրականում, երբ ես իմ հարցը ձևակերպում էի, որը պետք է ուղղվեր ՀՀ վարչապետին, ես կանխավ չէի սպասում իր պատասխանին, ես պատասխանները գիտեմ, ինձ համար կարևոր էր, թե ես ինչ դիրքորոշում ունեմ, թե Արցախն ինչ դիրքորոշում ունի, և դա պետք է հնչեցվի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցի ընթացքում հնչած արձագանքին։

«Այսօր Արցախի իշխանությունները ցավոք չունեն կամք, որպեսզի հնչեցնեն Արցախի ժողովրդի դիրքորոշումը։ Հետևաբար, իմ առաջնային նպատակը դա էր։ Երկրորդը՝ այդ հարցով ես և Արցախից հնչեցվող մյուս հարցերն ի ցույց դրեցին, որ մինչ այդ հանդարտ, հանգիստ պատասխանող վարչապետը հայտնվեց ագրեսիվ վիճակում և չկարողացավ թաքցնել իր ատելությունը, ուղղակի հորդեց Արցախի ու արցախցիների նկատմամբ ատելությունը։ Իմ նպատակներից մեկն էլ դա էր, որ մեր հայրենակիցները Արցախում տեսնեն, թե ինչպիսինն է ՀՀ վարչապետը, ով կարող է ուղղակի ատել հային»։

Անդրադառնալով իր հարցի պատասխանին՝ Հակոբյանն ասաց, որ մի օր, երբ իրենք դեմ առ դեմ կլինեն, ինքը կծիծաղի Փաշինյանի դեմքին։

«Նա խղճուկ մարդ է, մարդ, ում համար միակ արժեքը նյութն է, իրեն միայն խղճալ կարելի է»։

Նա ընդգծեց, որ ՀՀ պետական բյուջեն Փաշինյանը տեղավորել է իր գրպանում․ «Ինքն է որոշում՝ ինչպես տնօրինել այդ բյուջեն, ինքն է որոշում, իր ընտանիքն ու ՔՊ-ականները»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի