copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:47 03-09-2025

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը զեկույցն ուղարկել է ԱԺ նախագահին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը զեկույցն ուղարկել է Ազգային ժողովի նախագահին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

«Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը»,- նշված է հաղորդագրության մեջ։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ։ Դրա կազմում ընդգրկված են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորներ։

Ավելի վաղ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում՝ սեպտեմբերի 27-ից հետո գումարվող լիագումար նիստում։ Նա ընդգծել էր, զեկույցի գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ նիստը կլինի փակ, բայց այն հասանելի կլինի պատկան մարմիններին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում