copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:55 26-07-2023

Քաղաքում իշխանությունը պե՛տք է վերցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Քաղաքում իշխանությունը պե՛տք է վերցնել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում ասվում է. «Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ խիստ կարևորում ենք Երևանի ավագանու ընտրությունները, քանի որ գործող իշխանության հաղթանակի դեպքում այն լրացուցիչ միջոց կհանդիսանա երկիրը Թուրքիայի ազդեցության տակ դնելու համար:

Այսօր էլ այն համոզմունքին ենք, որ իշխանության թեկնածուին ընդդիմությունն ունակ է հաղթելու միայն միասնական գործելու պարագայում, ուստի պարտադիր է ընտրություններին մասնակցությունը, իսկ մտացածին պատճառներով դրա բոյկոտումը հավասար է ի նպաստ իշխանությունների քողարկված գործելու` վարքագիծ, որը բնորոշ է գրպանային ընդդիմությանը:

Եթե նույնիսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական դաշինքները մեկ միասնական թեկնածուով հանդես չգան ընտրություններում, ապա պարտավոր են բոլոր հնարավոր միջոցներով աջակցել քաղաքական այն ուժին, այդ թվում իրենց շարքերից առանձնացած, որը հանդես կգա իրական ընդդիմադիր դիրքերից, կստանձնի ընտրապայքարը անձնազոհաբար գլխավորելու հանձնառությունը գործող իշխանություններին Երևանում պարտության մատնելու համար:
Քաղաքում իշխանությունը պե՛տք է վերցնել:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը