copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:40 25-07-2023

Արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր Խաղաղության պայմանագրի մեջ պե՞տք է անդրադարձ լինի ԼՂ-ին․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին, անդրադառնալով լրագրողի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս գա կամ կարգավիճակի հարցը օրակարգ վերադարձվի, պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, և Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցությունների կողմ։

«Կարծում եմ , որ ԼՂ ներկայացուցիչները, ժողովուրդը, կառավարությունը այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրելու իրենց հուզող բոլոր հարցերը և ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև կրել այդ բովանդակությոան հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը։ Ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը»։

Փաշինյանը հավելեց նաև, որ մտածելու հարց է, թե արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր Խաղաղության պայմանագրի մեջ պե՞տք է անդրադարձ լինի Լեռնային Ղարաբաղին, թե այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ կապված հարցերը պետք է առաջ ընթանան և հասցեագրվեն այլ տրամաբանությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող

Ձեզ գուցե հետաքրքրի