Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:31 25-07-2023

Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում․ Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորչումը անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ուղերձով սկսեց այսօրվա իր ասուլիսը։

Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարման ուղիներին գործնականում ամեն շաբաթ անդրադառնում է Կառավարության նիստերում ունեցած ելույթներում, ուստի այդ թեմային կադրադառնա միայն հարցուպատասխանի ժամանակ՝ համոզված լինելով, որ հարցերի մեծ մասը ուղղված են լինելու այդ խնդրին։

Անդրադառնալով Վիճակագրության կոմիտեի կողմից այսօր հրապարակված 2023 թ․ առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ նշեց, որ Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում։

«Շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը, և հունիսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719․224 աշխատատեղ։ Ըստ այդմ՝ 2018 թ․ մայիսից մինչ այժմ ստեղծվել է շուրջ 171․000 նոր աշխատատեղ։ Շարունակում են աճել աշխատավարձերը։ Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ միջին ամսական աշխատավարձը աճել է 13․7 տոկոսով կամ 34․469 դրամով։ Աշխատավարձերի բարձրացման գծով էական դեր ունի մանկավարժների և զինվորականների շրջանում ընթացող կամավոր ատեստավորման գործընթացը։ Այսօր Հայաստանում 507․000 դրամ ստացող ուսուցիչ կա կամավոր ատեստավորման արդյունքում։ 22 ուսուցիչներ այսօր Հայաստանում ստանում են ավելի քան 400․000 դրամ ամսական աշխատավարձ։

Կամավոր ատեստավորման արդյունքում մենք բանակում ունենք շարքային պայմանագրայի զինվորականներ, որոնք ստանում են մինչև 599․000 դրամ աշխատավարձ։

Վերը նշված աշխատավարձերը ներառում են հարկերը, բայց ուզում եմ ընդգծել, որ դա նախկինի համեմատ առավել քան կրկնապատիկ բարձրացում է»։

Փաշինյանը նշեց նաև, որ 2023 թ․ առաջին եռամսյակում հաջողվել է նաև պետական բյուջեի հարկային եկամունտները գերակատարել մոտ 50 մլրդ դրամով։ 2023 թ․ հուլիսի 1-ից բարձրացել են կենսաթոշակները։ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջինանգամ նվազագույն կենսաթոշակը մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան