copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:07 24-07-2023

Խոսրովի անտառում կատարվել են գիշատիչ թռչունների բնադրավայրերի ուսումնասիրության աշխատանքներ

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է գերատեսչության կառույցներում անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները.

«Սևան» ազգային պարկում
Ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող ջրային հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 59 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 231 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։

Հանդիպում-քննարկում է կայացել ՊՈԱԿ-ի ղեկավարության և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակներում ազգային պարկի կառավարման պլանի մշակումը իրականացնող թիմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նույն ծրագրի շրջանակում ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են նաև կադաստրի կոմիտեում կազմակերպված քննարկմանը՝ ազգային պարկի և սահմանակից համայնքների սահմանների ճշգրտումների օրակարգով:

Էկոկրթական միջոցառումների շրջանակում այցելուների կենտրոնում հյուրընկալվել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժները, «Русский дом» ՀԿ սաները, զբոսաշրջիկներ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում
ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, աշխատակիցներ Արմեն Դպիրյանը, Կարեն Ղազարյանը և Արթուր Պետրոսյանը մասնակցել են Երևանի բուսաբանական այգում կազմակերպված «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարին՝ նվիրված կլիմայի փոփոխության խնդիրների հանրայնացմանը և կլիմայական օրակարգում հանրային մասնակցության կարևորությանը:

Տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ներկայացրել է «Մթնոլորտային օդի մոնիթորինգը և զարգացման հեռանկարները», կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանը՝ «Կլիմայական մոնիթորինգը և կլիմայի փոփոխության գնահատումը Հայաստանում» թեմաներով զեկույցները։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների հետ համագործակցությամբ «Կաքավաբերդ» և «Գառնի» տեղամասերում կատարվել են գիշատիչ թռչունների բնադրավայրերի ուսումնասիրության աշխատանքներ: Դիտարկվել են գիշանգղը, սպիտակագլուխ անգղը, մորուքավոր անգղը։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
«Զանգեզուր» մասնաճյուղի տնօրեն Գեորգի Զիլֆիգարյանն ու աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացրել, որոնց միացել է նաև «Սյունյաց լեռներ» արշավական ակումբը։

Արգելոցապարկային համալիրում
«Ջրվեժ» անտառպարկում, Ստեփանավանի «Սոճուտ» և Բերդի «Սորաններ» դենդրոպարկերում բարեկարգման ու մաքրման աշխատանքներ են իրականացվել:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան