copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:47 23-07-2023

Հենց այս ծանրագույն պայմաններում սկսում ենք Հակոբավանքի վերանորոգումը. Ռուբեն Վարդանյան

Հենց այս ծանրագույն պայմաններում մենք սկսում ենք 7-րդ դարում հիմնված Հակոբավանքի վերանորոգումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Առա՛նց տեխնիկայի, առա՛նց վառելիքի, առա՛նց սննդի վերակառուցելու ենք մեր ինքնության մասը կազմող այս հոգևոր տաճարը: Ու մեր այս քայլով ցույց ենք տալու, որ անկոտրում ենք: Մեզ փորձում են ցեղասպանել, սովամահ անել , իսկ մենք վերականգնում ենք մեր ԱՐԺԵՔՆԵՐԸ, մեր ՀԱՎԱՏԸ, մեր ՈԳԻՆ ու մեր ԿԱՄՔԸ, որովհետև աշխարհում իրականում գոյություն չունի ոչ մի ուժ, որ ի զորու է հաղթել իրենց հողի վրա ապրող ու իրենց Հավատը, Ոգին ու Կամքն ամուր պահող մարդկանց:

Ու ոչ միայն հնադարյա սրբավայրն է նոր շունչ ստանալու, այլև վերականգնելու ենք տները, սկսելու ենք կրթական նոր ծրագրեր: Մեր ձեռքերով կառուցելու ենք դեպի տաճար տանող ճանապարհը:

Վերանորգման աշխատանքներն սկսելու ենք հուլիսի 28-ին: Սպասում ենք բոլորին Ստեփանակերտի «Մեր Սարերը» կենտրոնում, Սասունցի Դավիթ 2:

Մնացածը՝ Հակոբավանք վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ տեսանյութում»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից