copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:07 21-07-2023

Լինելու է այն, ինչին ազգովի արժանի ենք. Լարիսա Ալավերդյան․ տեսանյութ

Այստեղ գտնվում են բոլոր նրանք, ոորնք սիրտ, խելք, հոգի ունեն և հասկանում են, որ չկա առանձին Արցախի հարց, չկա առանձին Հայաստանի հարց, խոսքը՝ հայության գոյատևման, զարգացման ու նսեմացման մասին է։ Այս մասին այսօր Մյասնիկյանի անվան հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ կլինի այն, ինչին ազգովի արժանի ենք։

«Ամեն մեկիդ մասնակցությունը ցույց կտա, թե ինչ է լինելու։ Մենք մի խումբ մարդկանցով կարողացել ենք ՄԱԿ-ի, ԵՄ ներկայացուցչության մոտ հստակեցնել պահանջը։ Որևէ միջազգային սուբյեկտ՝ լինեն ՄԱԿ-ը, ԵՄ, թե առանձին պետություններ, իրավունք չունեն մատնել 120 000 հայությանը (այդ թվում՝ 30 000 երեխաներ) մարդասպան և ցեղասպան Ադրբեջանի քաղաքականությանը։ Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից՝ ապահովվել բոլոր իրենց հայտնի մեթոդներով Արցախում ապրող բնակիչների պարենային ապահովումը։ Այդ կազմակերպությունն ունի հրաշալի փորձ՝ օդից ուղղակի նետելով ներքև պարենը, մասնավորապես՝ Աֆրիկայում, Ասիայում։ Չեմ կարծում, որ Ելենա Միլոշևիչի համար ծանր կլիներ,եթե մեկ օր իր երեխան կամ ծանոթը կիսաքաղց մնար։ Ամո՛թ, ամո՛թ․․․»,- ասաց Ալավերդյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից