Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:55 21-07-2023

Բոյկոտե՛ք ավագանու ընտրությունները, թող ՔՊ-ն միայնակ մասնակցի. Էդգար Ղազարյանի կոչը

Նիկոլ Փաշինյանը հիմա կանգնած է քաղաքական կարևոր պրոցեսների առջև։ Իրենից պահանջվում է որ առնվազն մինչև տարեվերջ ստորագրի վերջնական կապիտուլյացիայի հայտարարությունը։ Երևան քաղաքի ավագանու ընտրությունները Փաշինյանի համար ընդամենն առիթ են, որ իշխանազավթման գործիքակազմի կիրառման հետևանքով ցույց տա, թե, իբր, ստանում է ժողովրդի վստահությունը, և դա օգտագործի հայրենակործան որոշումների կայացման գործում։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ասաց Էդգար Ղազարյանը։

«Էլ չասեմ, որ «ՔՊ»-ն այսօր ՀՀ ամենահարուստ կուսակցություններից է, և իրենք արդեն դրամահավաքներ կազմակերպելու և միջոցները շորթելու հստակ գործող մեխանիզմ ունեն։ Օրինակ՝ 2020 թվականի հանրաքվեի ժամանակ, սրանք իրականացրին դրամահավաք, և իրենց պաշտոնական հայտարարությամբ հաղորդվեց, որ հավաքագրվել է 260 մլն. դրամ գումար։ Բայց հետո պարզվեց, որ հանրաքվեի բյուջեն չպետք է գերազանցի 100 մլն. դրամը։ Սրանք ոչ թե մնացած 160 մլն.-ը, օրենքով սահմանված կարգով, փոխանցեցին պետական բյուջե, այլ այդ հանրաքվեն ձևակերպեցին որպես ոչ թե հանրաքվեի, այլ «ՔՊ» կուսակցության՝ յուրացնելով 160 մլն. դրամ կազմող պետական բյուջեի միջոցներ։ Եթե ինձ հիմա որևէ քննիչ կամ դատախազ լսում է, ապա կարող է հենց այսօր վարույթ սկսել այդ հարցով»,- ասաց նա՝ քաղաքական ուժերին հորդորելով բոյկոտել ու որևէ մասնակցություն չունենալ առաջիկա ընտրություններում։ Ղազարյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններին կմասնակցեն կա՛մ իշխանությունների արբանյակ ուժերը, կա՛մ անլուրջ մարդիկ։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին