copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 11:00 21-07-2023

Նկարում հղի կին է, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում

Լիլիթ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․

«Ասում եք ինչպե՞ս ենք Արցախում։

Այ էսպես։ Նկարում հղի կին է, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում։
Թերսնումն ու ծանր կենսապայմաններն օրեցօր ուժասպառ են անում մարդկանց։
Ու չասեք մեզանից ոչինչ կախված չէ։

Յուրաքանչյուրիցս է կախված մեր հայրենիքի ու ազգի լինելիությունը։ Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Սա հանուն իր ՀԱՅՐԵՆիՔԻ հարատևության ամեն օր զրկանքներ կրող Արցախի յուրաքանչյուր քաղաքացու բանաձևն է։

Ի՞նչ անել։
- Արցախի իրավիճակի մասին պատմող հրապարակումները տարածել Ձեր ունեցած բոլոր օղակներով։
- Կազմակերպել կամ մասնակցել հանուն Արցախի փրկության ակցիաներ/ին։
-Թակել բոլոր հնարավոր ու անհնար դռները։
-Չհանձնվել ու պայքարել մինչև վերջ
Այլապես յուրաքանչյուրդ Ձեր իսկ անգործությամբ մասնակիցն ու մեղսակիցն եք դառնալու Արցախի 120 000 ժողովրդի ցեղասպանման:

Դաժա՞ն է։
Գուցե։ Բայցևայնպես իրականությունն է։
Լուսանկարները` Ani Baghdasaryan|ի»։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ