copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:29 20-07-2023

Նիկոլը ընդդեմ գիտությանը, կամ Գրիգորի Մինասյանը և Չեզարե Լոմբրոզոն

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն հայտարարություն է տարածել.

«Վերջին ժամանակահատվածներում ականատես ենք լինում օրվա իշխանության կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում «Կոպեկ առ կոպեկ», «Քաբաբ առ քաբաբ» և նմանատիպ այլ վերնագրերով բազմաթիվ «բեմադրություններին», որոնք աչքի են ընկնում նմանատիպ սցենարներով, սակայն տարբեր հերոսների անուններով, ընդ որում ժանրի պարտադիր կանոնների համաձայն՝ կոռումպացված չարագործները ազատազրկման չեն դատապարտվում:

Հերթական «բեմադրությունը» հասավ նաև արդարադատության նախարար՝ Գրիգոր Մինասյանի ծնողներին, որոնք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքում նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:

Զավեշտալին այն է, որ իտալացի պրոֆեսոր, քրեական իրավունքի մարդաբանական դպրոցի հիմնադիր՝ Չեզարե Լոմբրոզոն հանցագործությունը համարել է բնական երևույթ, հիմնադրելով «բնածին (ի ծնե) հանցագործների» տեսությունն, որի համաձայն՝ հանցանք կատարելու երևույթը, ըստ էության, փոխանցվում է ժառանգաբար, ըստ որի հանցագործ ոչ թե դառնում են, այլ ծնվում:

Լոմբրոզոյի գիտական աշխատանքներից մեկի, որի անվանումը «Հանցագործ մարդ» ուսումնասիրությամբ և համադրելով արդարադատության նախարար՝ Գրիգորի Մինասյանի ծնողների հետ կապված վերջին զարգացումներին, ապա կարծիք է ձևավորվում, որ վերջիններիս անվամբ հաշվառված գույքը օրինական է, կամ էլ հետագայում ականատես կլինենք նաև՝ Գրիգոր Մինասյանի գույքի բռնագանձման:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձառնություն»:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին