copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:10 19-07-2023

Ինչու է բեկանվել ոստիկանի կողմից կազմված վարչական ակտը. ՆԳՆ պարզաբանումը

Այսօր սոցցանցերում և լրատվական կայքերում «Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման» վերտառությամբ հրապարակումներ են տարածվել այն մասին, որ բավարարվել է քաղաքացու բողոքարկման դիմումը և տուգանք նշանակելու մասին որոշումը բեկանվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հանրության շրջանում հրապարակման վերտառությունից բխող հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը հարկ է համարում փաստել, որ 2023 թ. հունիսի 11-ին կայացված թիվ 8300637489 որոշումը բեկանելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողի կողմից վարչական ակտում ապակիների մգեցվածության չափիչ սարքի տվյալները չարտացոլելը, այլ կերպ՝ չի նշվել, թե որ չափիչ սարքով է կատարվել ստուգումը:

Վերադաս վարչական բողոքարկման շրջանակներում Ոստիկանությունը, հաշվի առնելով վարչական ակտում կոնկրետ չափիչ սարքի տվյալների բացակայությունը, օբյեկտիվորեն բեկանել է այն։

Հետևապես, վարչական ակտը բեկանվել է բացառապես պահանջվող տվյալը չնշելու արդյունքում: Բեկանումը որևէ առնչություն չունի ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու ընդհանուր գործընթացի հետ և հանդիսանում է մասնավոր դեպք։

ՆԳՆ-ն հորդորում են տեղեկությունները հրապարակել ամբողջական՝ խուսափելով հատվածական տվյալների ներկայացումից և դրանով թյուրընկալումների տեղիք տալուց։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին

Ձեզ գուցե հետաքրքրի