Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:20 15-07-2023

Ժպտադեմ Աննա Հակոբյանի շապիկին փախստականների մասին խոհափիլիսոփայական գրություն է

«Մատենա» դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Anna Hakobyan 120 հազար հայ (30 հազար հայ երեխա) շունչը պահած հետևում է Բրյուսելին՝ սարսափով, որ ստիպված չլինի իր տունը լքել և փախստական դառնալ:

Նույն պահին Բրյուսելից նյութ եք հրապարակում՝ փախստականների մասին խոհափիլիսոփայական գրությամբ շապիկով՝ լայն ժպիտով:

1. Եթե սա միտումնավոր է արված, մեկնաբանելու կարիք չկա:
2. Եթե ինչ-որ հրաշքով չեք պատկերացրել, թե որքան դաժան տեքստ է այս պահի համար, ապա ինչո՞ւ այն դեռ հեռացված չէ էջից»։

Նշենք, որ Աննա Հակոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու կից տեսանյութ հրապարակել Էնշտեյնի գրքով ու շապիկով, որի վրա գրված է՝ «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր։ Էյնշտեյնը փախստական էր»։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ