copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:18 15-02-2021

ԲԵԼԼԱ ՀԱԴԻԴԸ ԻՍՊԱՆԱԿԱՆ VOGUE-Ի ՇԱՊԻԿԻՆ

ԲԵԼԼԱ ՀԱԴԻԴԸ ԻՍՊԱՆԱԿԱՆ VOGUE-Ի ՇԱՊԻԿԻՆ

Հադիդ քույրերը աշխարհում ամենապահանջված մոդելներն են, ինչը նրանց աշխատասիրության շնրոհիվ է նաև. ոչ անձնականը և ոչ էլ նույնիսկ կորոնավիրուսային համավարակի խիստ կանոնները չեն կարողացել հարկադրել նրանց հրաժարվել աշխատանքից:

Օրերս երկու քույրերն էլ նկարահանվել են Vogue ամսագրի մարտ ամսվա շապիկների համար: 25-ամյա Ջիջին դարձել է Vogue-ի ամերիկյան տարբերակի գլխավոր հերոսուհին, իսկ նրա 24-ամյա քույրը իսպանական ամսագրի շապիկը գեղեցկացրել է իր շքեղ տեսքով:

Շապիկին մոդելը կեցվածք է ընդունել Պրադայի հանդերձանքով. սև-սպիտակ վերարկու, նորաձև զգեստ, նուրբ-դեղին կոշիկներ և բաց վարդագույն պայուսակ: Պակաս տպավորիչ չէր նաև նրա գեղեցիկ կերպարն ընդգծող դիմահարդարումը, մոդելի մազերը հարդարված էին խոշոր գանգուրներով և հավաքված վերև:

Նրա աստղային կերպարը ոճաբան Պատտի Ուիլսոնի շնորհիվ էր, իսկ նրա սանրվածքը՝ Եվանի Ֆրաուստոյի: Արդյունքը գոհացրել է Բելլային և նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նկարահանումներին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում