Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:39 15-07-2023

Ավտոպատահար՝ Պտղնիում․ տուժածներին հոսպիտալացրել են

Հուլիսի 15-ին, ժամը 15։27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 2006 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և կողաշրջվել: Վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել են Երևանի «Ուիգմոր Քլինիք» ԲԿ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի բականը և ուղղել այն:

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ