copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 15-07-2023

Զախարովան պնդում է՝ ՆԱՏՕ-ի երկրները հովանավորում են միջուկային ահաբեկչությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենց իշխանությունները հովանավորում են միջուկային ահաբեկչությունը։

Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է՝ Կուրսկի ատոմակայանի մոտակայքում գտնվող Կուրչատով քաղաքում կործանված ուկրաինական անօդաչու թռչող սարքի մասին լուրերը։

«ՆԱՏՕ-ի երկրների ժողովուրդները պետք է հասկանան, որ իրենց կառավարությունները հովանավորում են միջուկային ահաբեկչությունը, որն իրականացվում է Կիևի ռեժիմի կողմից»,- իր տելեգրամյան ալիքում գրել է ռուս պաշտոնյան։

Մարիա Զախարովայի համոզմամբ՝ Կիևի ռեժիմին նման սպառազինություն մատակարարող երկրները ծրագրում են Մարսի վրա բնակություն հաստատել, եթե միջուկային աղետ լինի, սակայն դա նրանց չի հաջողվի: «Այո, իսկ աստղանավերը, օրինակ, Բրիտանիայի ոչ տիեզերական ուժն իր սեփականը չունի։ Էլ չենք խոսում ՆԱՏՕ-ի երկրների ճնշող մեծամասնության մասին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է, որ Կուրչատովում անօդաչու թռչող սարք է խոցվել՝ այն տարածքում, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը։ Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհեր չեն եղել, կարևորագույն նշանակության օբյեկտները չեն տուժել։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում