Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:50 14-07-2023

Ընդամենը մի քանի օր առաջ՝ կարմիր ժապավենով, իսկ այսօր արդեն պոկված կոնտակտային ձողով

Ընդամենն օրեր առաջ հայտարարվեց, որ Երևանի քաղաքապետարանի միջոցներով գնված ժամանակակից 15 տրոլեյբուսներն արդեն դուրս են եկել երթուղի: Երթուղի դուրս բերելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով ջանք ու եռանդ չի խնայում հայտարարելու, որ տրոլեյբուսները ձեռք են բերվել քաղաքապետարանի միջոցներով։ Ավելին, Ավինյանն այնքան շատ է հավանել տրոլեյբուսները, որ պլանավորում է Երևանում, հանուն մաքուր օդի, 250 էլեկտրաավտոբուսների ձեռք բերման պլան մշակել։

Ու թեև քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ Ավինյանի գլխավորությամբ, շատ բարձր տրամադրությամբ ու մեծ վստահությամբ հայտարարեցին, թե նոր տրոլեյբուսները մարտկոցների շնորհիվ հնարավորություն ունեն գործող էլեկտրագծերից դուրս լրացուցիչ 60 կմ սպասարկել, ամբողջն ավտոմատ է արվում, վարորդներն էլ նախկինի պես դուրս գալու և կոնտակտային ձողերն ուղղելու անհրաժեշտություն չեն ունենա, Oragir.News-ի տեսախցիկը ճիշտ հակառակ պատկերը ֆիքսեց։

Ընդամենը մի քանի օր շահագործվելուց հետո 2Ա երթուղին սպասարկող տրոլեյբուսը խոտանվել էր և մնացել ճանապարհի երթևեկելի հատվածում կայանված։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ