Ներքին 3 տարի առաջ - 11:42 14-07-2023

Ինչի՞ն եք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք. Արցախի պետնախարար

Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք սպասում. ուզում եք ամեն օր այս հրապարակում մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք։ Այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նա դիմեց միջազգային հանրությանը, ՀՀ-ին ու ՌԴ-ին:

«Հասել ենք եզրագծին ու մեր համբերության և զրկանքների հաշվին այլևս ի վիճակի չենք ձեզ ընձեռելու քաղաքական մանևրներ կատարելու հնարավորություններ: Հյուծվելու տեղ այլևս չունենք: Ցանկացած զիջում այլևս մեր երեխաների կյանքի գնով է, որը երբեք չենք զիջելու»,- նշեց Ներսիսյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախում վիճակը ծանր է և ավելի է ծանրանում ժամ առ ժամ․ «Արցախի 30 հազար երեխաները չեն կարող լինել որևէ հակադրության զոհը կամ սակարկությունների առարկա հարթակը: Սա մի խնդիր է, որի լուծման միակ ճանապարհը Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը գերակա արժեք ճանաչելն է»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից