Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 10:38 13-07-2023

Ինչո՞ւ ենք մենք հրեշավոր անտարբերությամբ նայում շրջափակման մեջ խեղդվող մեր հայրենակիցներին

Ինչու՞ ենք մենք բոլորս հասկանում, որ մեծ աղետի շեմին ենք, բայց անօգնական սպասում ենք, և ոչ ավելին։ Ինչո՞ւ ենք մենք հրեշավոր անտարբերությամբ նայում շրջափակման մեջ խեղդվող մեր 120 հազար հայրենակիցներին։ Ինչո՞ւ է մեզ մոտ և մեզ հետ ամեն ինչ հնարավոր։ Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ համոզեն, թե մենք հեռանկար չունենք։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

«Հիմնական բացատրությունը մեր պետական և ազգային կազմաքանդման իրական ծավալների մեջ է։ Մենք ճիշտ չենք ընկալում դրա մասշտաբները։

Հայաստանն այսօր նման է հին, շատ թանկ, արժեքավոր ծաղկամանի, որը բարբարոսաբար գցել են գետնին, ջարդուփշուր արել։ Հարևանները, առիթից օգտվելով, ուզում են վերցնել առավել լավ կտորները։ Ցաքուցրիվ եղած բազմաթիվ կտորները դադարում են իրենք իրենց ընկալել՝ որպես բավական թանկ մի ամբողջություն։

Նրանք, ում ժամանակավոր ի պահ էր տրվել ծաղկամանը, և ովքեր փշրեցին այն, անընդհատ քարոզում են, թե դա անարժեք իր էր, ստից մի բան՝ իրենց մեղքի բաժինը «զեղչելու» համար։

Իսկ մենք չենք կարողանում գտնել «ռեստավրատորներին» (վերականգնողներին), և ռեստավրացիայի եղանակները։
Ահա այս փլուզված, ջարդուփշուր եղած իրավիճակն է ամեն ինչի հիմքում։ Մենք դադարել ենք մեզ զգալ ամբողջական պետություն և ամբողջական հասարակություն։ Եվ մեր այդ վիճակը հմտորեն օգտագործվում է մեր արտաքին ու ներքին հակառակորդների կողմից։

Մեր խնդիրն է՝ վերականգնվել որպես ամբողջական պետություն և ամբողջական հասարակություն։ Սրան հասնելու համար երկու պարտադիր խնդիր պետք է լուծենք.

1. Ձևակերպել գրագետ, միավորող գաղափարներ, որոնք կդառնան «սոցիալական սոսինձ»։ Սրա շուրջ երեկ ունեցել եմ հրապարակում:

2. Ինստիտուցիոնալ վերակենդանացում, ինստիտուցիոնալ պայքար։ Այս մասին վաղը՝ մանրամասն։
Սիրողական պայքարը և անձնակենտրոն-անձնաշահ հաշվարկներով պայքարը մեզ աղետից չի փրկելու»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով