Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:48 13-07-2023

Լակոտակրատիայի հաղթական ֆոտոսեսիան

Սարսափելին ոչ թե այն է, որ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Ինեսսա Շահնազարյանը, խորհրդարանում «փուչիկներով փարթի» է կազմակերպել, այլ այն, որ այս ամենը մեր հասարակության համար սովորական երևույթ է։

Այսինքն՝ խորհրդարանը, ԱԺ շենքը ըստ էության որևէ պետական, հանրային նշանակություն չունի ոչ միայն իշխանության, այլև բոլորիս համար։

Այս անարգանքը թույլ է տալիս օգնականին «մանկամսուրային» փարթի կազմակերպել, հաջորդիվ գուցե մեկնումեկի մտքով անցնի երեխայի ատամհատիկը կամ գենդեր փարթին կազմակերպել, տարածքը հարմար է նաև անձնական ֆոտոսեսիաների համար, կարելի է նաև գրավիչ ֆոտոշութեր անել։



Այն, որ խոշոր և միջին տրամաչափի չինովնիկները այնքան են լկտիացել, որ համարում են իրենց ամեն ինչ թույլատրելի է, կարող են պետական նշանակության կառույցները, պետության միջոցները վատնել, վայելել և մնալ անպատիժ, թերևս նաև մեր հանդուրժողականության հետևանքն է։

Եվ այս պաշտոնյաներին հրապարակ բերած Նիկոլ Փաշինյանը խոսում է պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքից, դրոշի ճմռթած լինելու պատճառով աշխատանքից մարդ ազատում․․․ բայց փաստորեն «լակոտական ֆոտոսեսիաները» և խորհրդարանի շենքի հիմնահատակ անարգումը նորմալ է։

Նկատենք, որ նորմալ երկրներում նման պետական կառույցների շենքերը հատուկ պահպանության ենթակա են բոլոր առումներով, այսինքն՝ գոյություն ունի դրեսկոդ, վարվելակարգ, այդ շենքերը թանգարանի նշանակություն ունեն, դրանք անգամ չեն վերանորոգում, որովհետև ամեն ինչը այդտեղ պատմություն ունի։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին