copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:58 12-07-2023

Շատինում արջերի մուտքը հայտնաբերելու համար էլեկտրական հովիվներ կտեղակայեն

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրում: Հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարի գլխավորությամբ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամները Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանի և Շատին համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել են կենդանու հարձակումներից տուժած տնային տնտեսություններ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել այս ընթացքում մշակված լուծման տարբերակները:

Նախարարն իր խոսքում առանձնակի շեշտել է, որ չնայած խնդրի բարդությանը, կենդանուն վնասելը միանշանակ անընդունելի է և կարգավորում է օրենսդրությամբ:

Համայնքում շրջայցից հետո աշխատանքային խումբը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզպետարանում:

Առանձնացվել է կարճաժամկետ երեք հրատապ միջոցառում`

Տվյալ համայնքում աղբահանության հատուկ ռեժիմով կազմակերպում

արջերի մուտքի համար խնդրահարույց տեղանքներում էլեկտրական հովիվների տեղակայում

հատուկ էլեկտրոնային վզկապով կուսումնասիրվի խնդրհարույց առանձնյակների վարքը` դրա հետագա գիտական հիմնավորումն ունենալու նպատակով:

Առաջիկա օրերին ևս մեկ հանդիպում կկայանա շրջակա միջավայրի նախարարությունում և կնշանակվեն յուրաքանչյուր գործողության կոնկրետ պատասխանատուները և ժամկետները:

Իր ամփոփիչ խոսքում նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդրի լուծման ժամանակ պետք է հավասարակշռվեն բնապահպանական և սոցիալ -տնտեսական շահերը և հորդորեց գործընկերներին առանձնակի ուշադության կենտրոնում պահել հարցը և դրա դրա արդյունքում տուժած քաղաքացիների խնդիրները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի