copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 12-07-2023

Չավուշօղլուն կղեկավարի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն այսուհետ կղեկավարի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նախօրեին Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում կայացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության առաջին նստաշրջանը, որը վարել է հանձնաժողովի տարիքով ամենաավագ անդամը։ Նիստին մասնակցել են հանձնաժողովի 18 անդամներից 15-ը։

Նիստի օրակարգում եղել է խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության նախագահի ընտրության հարցը, որտեղ իշխող «Արդարություն և զարգացում» և վերջինիս կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից առաջադրվել է նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի թեկնածությունը։ Քվեարկության արդյունքում ձայների բացարձական մեծամասնությամբ Չավուշօղլուն ընտրվել է պատվիրակության նախագահի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն 9 տարի շարունակ՝ 2014-2023 թվականներին ղեկավարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Մայիսին կայացած համապետական ընտրություններից հետո, երբ Էրդողանը գրեթե ամբողջովին նոր կաբինետ ձևավորեց Չավուշօղլուն չվերնշանակվեց իր պաշտոնում, և իր գործունեությունը նա շարունակում է պատգամավորի կարգավիճակով, որում ընտրվել է Անթալիայի նահանգից։

Ամենից շատ դիտված

17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
14:48 Երևանում ձերբակալել են 31-ամյա կասկածյալի․ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
11:26 Apple-ը դատի է տվել ChatGPT-ի հիմնադիր OpenAI-ին՝ գաղտնի նյութերի համակարգված յուրացման համար
09:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համախառն վնասը ավելացել է 15 մլրդ դրամով
11:11 Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ 30 ուղևոր վնասվածք է ստացել
19:18 Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը