copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 12-07-2023

ՆԱՏՕ-ն Իրանին հորդորում է դադարեցնել ռազմական աջակցությունը Ռուսաստանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Իրանի Իսլամական Հանրապետությանը կոչ են արել դադարեցնել Ռուսաստանի Դաշնությանը ցուցաբերվող ռազմական աջակցությունը՝ հատկապես իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Այս մասին նշում է նախօրեին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդներն ընդգծել են, որ Իրանի աջակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին ազդում է եվրատլանտյան անվտանգության վրա։

«Մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել ռազմական աջակցությունը Ռուսաստանին՝ հատկապես անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, որոնք օգտագործվում են կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակվելու և բազմաթիվ քաղաքացիական զոհերի պատճառ դառնալու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Դաշինքը միևնույն ժամանակ խորը մտահոգություն է հայտնել «դաշնակցային տարածքում Իրանի չարամիտ գործողությունների» կապակցությամբ։

«Մենք նաև կոչ ենք անում Իրանին զերծ մնալ ապակառուցողական գործողություններից, ինչպես նաև բաց ջրերում նավերի առևանգումից ու կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովման գործում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի աշնանից Ուկրաինայի իշխանությունները և նրա արևմտյան դաշնակիցները պնդում են, որ Իրանը Ռուսաստանի Դաշնությանը անօդաչու թռչող սարքեր է մատակարարում, որոնք այդ երկիրն օգտագործում է ուկրաինական ենթակառուցվածներին հարվածելու համար։ Իրանական կողմը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ պատերազմող կողմերից որևէ մեկին սպառազինություն չի մատակարարում, քանի որ դա նպաստում է պատերազմի շարունակմանը, ինչին ինքը դեմ է։

Ամենից շատ դիտված

17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
14:48 Երևանում ձերբակալել են 31-ամյա կասկածյալի․ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
11:26 Apple-ը դատի է տվել ChatGPT-ի հիմնադիր OpenAI-ին՝ գաղտնի նյութերի համակարգված յուրացման համար
09:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համախառն վնասը ավելացել է 15 մլրդ դրամով
11:11 Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ 30 ուղևոր վնասվածք է ստացել
19:18 Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը

Ձեզ գուցե հետաքրքրի