Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:15 12-07-2023

Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Սպիտակ տան ղեկավարը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ վերջինիս առաջնորդության և ՆԱՏՕ-ն էլ ավելի ուժեղ դարձնելու ջանքերի համար։ Բացի այդ ԱՄՆ նախագահը երախտագիտություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացում դիվանագիտական մոտեցում ցուցաբերելու համար և նշել, որ սպասում է նրա հետ նոր հանդիպմանը։

Թուրքիայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բայդենին այս խոսքերի համար։ Էրդողանը կարծում է, որ ժամանակն է պետությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ՝ որպես ռազմավարական գործիքակազմի մաս։ «Այս հանդիպումը ես համարում եմ դրա առաջին քայլը»,- ասել է նա։

Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում նույնպես նշվում է, Բայդենը շնորհավորել է նախագահ Էրդողանին Շվեդիայի վարչապետ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ ձեռք բերված պայմանավորվածության համար։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ջանքերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և Էգեյան ծովում կայունության պահպանման կարևորությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Վիլնյուսում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի եռակողմ հանդիպումը, որից հետո Թուրքիայի նախագահը համաձայնել է աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել