copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 11-07-2023

Թուրքիան չպետք է վարդագույն ակնոցներ կրի, եվրոպացիները Թուրքիային չեն ցանկանում տեսնել Եվրոպայում. Պեսկով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ թուրքական կողմը չպետք է վարդագույն ակնոցներ կրի, քանի որ եվրոպացիները Թուրքիային չեն ցանկանում տեսնել Եվրոպայում։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը կարծում է, որ Թուրքիան սկսել է թեքվել դեպի եվրոպամետ կուրս և կենտրոնանալ Արևմուտքի վրա։

«Թուրքիան կարող է կողմնորոշվել դեպի Արևմուտք, և մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի Արևմուտք ինտենսիվ կողմնորոշման շրջաններ, եղել են ավելի քիչ ինտենսիվ ժամանակաշրջաններ։ Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա ոչ ոք չի ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում, ես նկատի ունեմ եվրոպացիներին: Մեր թուրք գործընկերները, հավանաբար, չպետք է վարդագույն ակնոց կրեն», - ասել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի հաստատումը կապել էր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ։ «Նախ՝ ճանապարհ բացեք Թուրքիայի համար ԵՄ-ին միանալու համար, այնուհետև մենք ճանապարհ կբացենք Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար, ինչպես դա արեցինք Ֆինլանդիայի հետ: Թուրքիան արդեն 50 տարի սպասում է ԵՄ դռների մոտ»,- ասել էր նա։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիան համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին՝ փոխարենը Շվեդիան կաջակցի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման և Անկարայի և Բրյուսելի միջև Մաքսային միության վերականգնմանն ուղղված ջանքերին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ