copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 11-07-2023

Բայդենն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու գաղափարին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչներ տրամադրելու գաղափարին։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին Սալիվանն ասել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։

Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը մի քանի ամսվա ընթացքում հստակ հայտարարել է, որ կողմ է Թուրքիա F-16 մատակարարմանը, և այդ քայլը համապատասխանում է ԱՄՆ ազգային շահերին։ Նրա խոսքով՝ Թուրքիայի պաշտպանական պոտենցիալի մեծացումը համապատասխանում է ՆԱՏՕ շահերին։

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն կողմ է Թուրքիային F-16 համակարգեր տրամադրելուն և հավանություն է տալիս ԵՄ-ին միանալու Անկարայի ցանկությանը։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը և Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը երկու առանձին հարցեր են։

Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է Թուրքիայի որոշումը, որով այդ երկիրը համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին։ «Ես ողջունում եմ այսօր երեկոյան Թուրքիայի, Շվեդիայի և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի արած հայտարարությունը, այդ թվում նախագահ Էրդողանի՝ Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը Ազգային մեծ ժողովի վավերացմանը ներկայացնելու պարտավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվել է, որ Բայդենը պատրաստ է աշխատել Թուրքիայի իշխանությունների և անձամբ նախագահ Էրդողանի հետ՝ այդ երկրի պաշտպանության ամրապնդման և եվրատլանտյան տարածաշրջանում զսպման ուղղությամբ։ «Ես անհամբերությամբ սպասում եմ վարչապետ Քրիստերսոնի և Շվեդիայի հետ հանդիպմանը՝ որպես ՆԱՏՕ-ում մեր 32-րդ դաշնակցի։ Եվ ես շնորհակալություն եմ հայտնում ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Սթոլտենբերգին իր ամուր ղեկավարության համար»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
14:48 Երևանում ձերբակալել են 31-ամյա կասկածյալի․ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
11:26 Apple-ը դատի է տվել ChatGPT-ի հիմնադիր OpenAI-ին՝ գաղտնի նյութերի համակարգված յուրացման համար
09:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համախառն վնասը ավելացել է 15 մլրդ դրամով
11:11 Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ 30 ուղևոր վնասվածք է ստացել
19:18 Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը