copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:17 11-07-2023

Նախարարը պատգամավոր եղած ժամանակ մեքենա է գնել. ինչ ունեցվածք ունի Նարեկ Մկրտչյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հեղափոխական պաշտոնյաները պատգամավորի մանդատ կամ պաշտոն ստանալուց հետո են միայն կարողացել տուն ու ավտոմեքենա գնել կամ առնվազն դրանցից մեկը:

Օրինակ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն ունի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, ավտոմեքենա գնել է 2019 թվականին, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։
Այդ տարի նա գնել է 2012 թվականի արտադրության «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորից նախարար դարձած Նարեկ Մկրտչյանը որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4 մլն 220 հազար դրամ, իսկ բանկային հաշվին նրա գումարները կազմել են 4 մլն 570 հազար դրամ եւ 7 մլն 168 հազար դրամ։

Մեկ տարվա ընթացքում նախարարը կարողացել է վաստակել 28 մլն դրամ, որից 20 մլն դրամը նրա նախարարի աշխատավարձն է եղել, 3 մլն դրամ վարձատրություն է ստացել Ամերիկյան համալսարանից, ինչպես նաեւ «Արդշին» եւ «Ակբա» բանկերից փոխառություններ ունի ստացած՝ 2 մլն 972 հազար եւ 1 մլն 400 հազար դրամի չափով։

Նրա վարկերի մնացորդը տարվա վերջում 8 մլն դրամի չափով է եղել։ Ծախսերի մասին որեւէ տեղեկություն նախարարը չի ներկայացրել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում