Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 10-07-2023

Ինչ է հայտնի Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի մասին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվել է Օլիվյե Դեկոտինին։

Ֆրանսիայի նախագահը դեսպանի նշանակման հրամանագիրը ստորագրել է հուլիսի 6-ին, իսկ նա իր պաշտոնը կստանձնի հուլիսի 21-ից։ «Արտաքին գործերի հարցերով խորհրդական պարոն Օլիվիե Դեկոտինիեն 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը:

Օլիվիե Դեկոտինին կփոխարինի Անն Լույոյին, որը Հայաստանում ֆրանսիական դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2021 թվականի օգոստոսից։

Մեզ հաջողվեց պարզել, որ Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը 2019-2023 թվականներին զբաղեցրել է Իրաքյան Քուրդիստանի վարչական կենտրոն Էրբիլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի պաշտոնը։ Իրաքի Էրբիլ քաղաքում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի պաշտոնում աշխատելու տարիներին նա ակտիվորեն ներգրավվել է Իրաքյան Քուրդիստանի հասարակական կյանքում՝ մասնակցելով հասարակական տարբեր միջոցառումների, մշտապես հանդիպումներ ունեցել քրդաբնակ շրջանի ղեկավարության հետ։

Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի փոխանցմամբ՝ Դեկոտինին 2012-2015 թվականներին եղել է Իրանում Ֆրանսիայի դեսպանատան երկրորդ խորհրդականը, վերահսկել է Իրանի միջուկային ծրագրի և տարածաշրջանային քաղաքականության հարցերը:

Մինչև այդ Դեկոտինին աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում, որտեղ զբաղվել է ռազմաքաղաքական հարցերով, որոնք առնչվել են հատկապես Լիբիայում, Բալկաններում և Կովկասում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից իրականացվող գործողություններին։

Հատկանշական է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեսպանի փոփոխության վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։ Հայկական լրատվամիջոցները դեռևս ամիսներ առաջ էին հայտնել դեսպանի փոփոխության հնարավորության մասին։

Հայաստանում Ֆրանսիայի գործող դեսպան Ան Լուոյի պաշտոնավարման դեմ լուրջ պայքար էր սկսել ֆրանսիահայ հետաքննող լրագրող, բլոգեր Լեո Նիկոլյանը, ով դեսպանին մեղադրում էր կոռուպցիայի մեջ։ Վերջինս հրապարակել է HSBC բանկի փաստաթուղթը, որից երևում է, որ դեսպան Անն Լույոյի հաշվին 2022 թվականի նոյեմբերի 25-ին ավելի քան 3 միլիոն դոլար գումար է նստել։

Չնայած Ֆրանսիայի դեսպանատունը հերքել է բոլոր տեղեկությունները, սակայն, ի վերջո, լրագրողն իր պայքարում հաղթեց դեսպանին, և Հայաստանում Ֆրանսիայի իշխանությունները նոր դեսպան նշանակեցին։


Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է