copy image url
Ավելին 2 տարի առաջ - 13:22 10-07-2023

Քիմ Քարդաշյանի տպավորիչ կերպարները՝ Dolce & Gabbana-ի Alta Moda շոուին

Քիմ Քարդաշյանը, որը դարձել է իտալական հեղինակավոր Dolce & Gabbana նորաձևության տան ղեկավարներ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի մուսան, մասնակցել է ապրանքանիշի ամենասպասված միջոցառմանը՝ Alta Moda շոուին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, հատուկ այս առիթով 42-ամյա Քարդաշյանը կրել է մուգ մանուշակագույն զգեստ, որը համադրել է բարձրակրունկների և շքեղ մանյակի հետ:

Աստղը իտալական Պուլիայում անկացվող ցուցադրությանը շքեղ տեսք է ունեցել:

Ավելի ուշ երեկոյան նա մասնակցել է Dolce & Gabbana-ի կազմակերպած խնջույքին, որին ներկայացել է ամբողջովին սևազգեստ՝ սեղմիրանով ու քողով, իսկ նրա կերպարն ամբողջացրել է Dolce & Gabbana-ին բնորոշ աքսեսուարներից մեկը՝ մեծ ոսկեգույն կախազարդը:

Քարդաշյանը ժամանել է Դոմենիկո Դոլչեի ուղեկցությամբ: Նրանց հետ է եղել նաև հեռուստաաստղի մայրը՝ Քրիս Ջեները:


Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ