Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:05 04-03-2025

Վարչապետը համաձայն է ինձ հետ, շահումով խաղերի շրջհարկը պետք է 10% դարձնենք

ԱԺ-ում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։

ՔՊ-ական պատգամավորն իր խոսքում նշեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են եղել հարկային բեռի բարձրացմանը, սակայն ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել։

«Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի 10% շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա։ Վերլուծելով միջազգային փորձը տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում սահմանված է 10% և ավելի բարձր շրջանառության հարկը։ Մասնավորապես Վրաստանում 10%, Ավստրալիայում 15%, Գերմանիայում 5-20% Իտալիայում 20-22%, Լեհաստանում 12%, Պորտուգալիայում 8-16, Իսպանիայում 8-10%, Հունգարիայում՝ 15%։ Գործադիրի և օրենսդիրի մի շարք գործընկերներ դեմ էին այս նախագծին և գտնում էին, որ այս փուլում նպատակահարմար չէ հարկային բեռի բարձրացմանը։ Մի շարք քննարկումներ ենք անցկացրել կառավարության գործընկերների հետ, նաև երկու անգամ քննարկում է կազմակերպվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ի ուրախություն ինձ պետք է նշեմ, որ վարչապետը կողմ է արտահայտվել նրանց հարկային բեռի բարձրացմանը և առաջարկել է փոփոխությունները ուժի մեջ մտցնել ոչ թե վեց ամիս հետո, այլ օրենքի ընդունումից անմիջապես հետո և առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ, ինչի արդյունքում առաջինից երկրորդ ընթերցում մենք կկատարենք համապատասխան փոփոխություններ և սույն ընկերությունները արդեն ապրիլի մեկից կվճարեն երկու անգամ ավելի շատ տուրքեր»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի