copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:33 09-07-2023

Ոստիկանի կողմից հարձակման է ենթարկվել գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպանը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

«Ես խանութից առևտուր էի անում, ոստիկանը մոտեցավ ինձ, հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ինքն է ոստիկանության բաժնում թևս կոտրել։ Ես ինձ շատ զուսպ պահեցի՝ ասելով՝ հետո կխոսենք։

Կասայի մոտ հարձակվեց վրաս»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Նշենք, որ գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպանն իր սոցցանցի էջում տեղեկացրել է, որ հարձակման է ենթարկվել ոստիկանի կողմից։

Պողոսյանը հայտնում է. «Ոստիկանության Մուշի բաժնի քրեականի աշխատող Արտակ Պողոսյանը (գմփի թուլեն) ցուցաբերելով բացահայտ ցինիզմ, խուլիգանության ակնհայտ դրսևորմամբ հարձակվել է վրաս։

Քաղաք Գյումրի, Պ. Սևակ փողոցում գտնվող խանութում, որտեղ առկա են նաև տեսախցիկներ։ Հաշվի առնելով հայաստանյան բեզպրիդելը՝ գործելու եմ իմ իմացածով»։

Oragir.News-ին իրավապաշտպանը փոխանցեց, որ ամենայն հավանականությամբ հանդես կգա մամուլի ասուլիսով։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ

Ձեզ գուցե հետաքրքրի