copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 08-07-2023

Միգուցե մահամերձ պապիկը որոշել է մարդկության կեսն իր հետ տանել այն աշխարհ. Մեդվեդև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինային կասետային ռումբերի տրամադրումը նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մեդվեդևը գրել է իր տելեգրամյան ալիքում՝ մեկնաբանելով ԱՄՆ ԱՄՆ-ի՝ Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու որոշումը։

Մեդվեդևը կարծում է, որ ԱՄՆ նախագահը Ջո Բայդենը ցանկանում է «գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն»։

«Այժմ նա, սպառելով բոլոր ռեսուրսները, կասետային ռումբեր է խոստանում ու ՆԱՏՕ-ի հեռանկարով նշան է անում Կիևում նեոնացիստներին, որի իրագործումը նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ։

«Միգուցե անառողջ երևակայություններով տարված մահամերձ պապիկը պարզապես որոշել է գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն ու մարդկության կեսն իր հետ տանելով այն աշխարհ»,- նշել է Մեդվեդևը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել