copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:38 08-07-2023

Opel Astra-ն Մասիսում բախվել է կայանված բեռնատար Газель-ին․ shamshyan.com

Ժամը 04:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Պ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Հանրապետության և Երրորդ փողոցի խաչմերուկում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Газ3302 մակնիշի ավտոմեքենային: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Սերգեյ Պ.-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Ամենից շատ դիտված