copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:23 08-07-2023

Ընդունված ավանդույթի համաձայն՝ ԵՊՀ-ն չի դադարում գումար ուզել գործընկերներից

Oրեր առաջ Oragir.News-ը հարցում էր ուղարկել ԵՊՀ և փորձել պարզել, թե այս տարի որքան գումար են ծախսել ավարտական միջոցառման համար, և ռեկտորի կողմից նամակներ նորից ուղարկվե՞լ են գործարարներին, թե՞ ոչ։

Ի պատասխան մեր հարցման՝ ԵՊՀ-ից փոխանցեցին. «ԵՊՀ շրջանավարտների ավանդական հանդիսավոր միջոցառման համար ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշվում նախատեսվել է համապատասխան ֆինանսավորում։ Այն կազմակերպելու համար իրականացվել է գնման գործընթաց, որի արդյունքում հաղթող է ճանաչվել ոլորտում փորձառություն ունեցող կազմակերպություն։

Ընդհանուր ծախսվել է 35 մլն 200 հազար դրամ։

Հարցին, թե գործարարներին ուղղված նամակներ եղե՞լ են, պատասխանել են. «Ընդունված ավանդույթի ու կիրառվող պրակտիկայի համաձայն՝ լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելիս ԵՊՀ-ն այս անգամ ևս աջակցության համար դիմել է որոշ գործընկերների»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի