Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:27 08-07-2023

Պետությունը հրաժարվում է պետպատվերով բուժում տրամադրել կրծքագեղձի չարորակ նորագոյացություն ունեցող ուսուցչին

Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության նախկին պետ, «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ-ի հիմնադիր Ծաղիկ Վարդանյանն օրեր առաջ բարձրաձայնել էր պետպատվերի համակարգում եղող խնդիրների մասին, և դրանք վերնագրել «Պետական պատվերի ոդիսականը»։

Ոլորտում եղող խնդիրների մասին այսօր Oragir.News-ը առավել մանրամասն խոսեց «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ-ի հիմնադիր Ծաղիկ Վարդանյանի հետ։

Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում շատ ահազանգներ են ստանում բուժառուներից, ովքեր չեն կարողանում օգտվել իրենց օրենքով հատկացված պետպատվերից։ Մասնագետը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրի մասին նշել է հատկապես այն բանից հետո, երբ իրենց դիմել է մի ուսուցչուհի, ով ունի կրծքագեղձի չարորակ նորագոյացություն և չի կարողանում պետպատվերով բուժօգնութթյուն ստանալ։

Վարդայնանը մեզ փոխանցեց, որ խնդրի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմել են կառավարություն, որտեղից ստացել են ոչ մի ցուցանիշի չհամապատասխանող խճճված ինչ-որ թվեր։

«Մենք սկսեցինք խնդիրն ավելի խորքային ուսումնասիրել և բանից պարզվեց, որ պետական պատվերը վերացվել է տարօրինակ մոտեցումներով խնդրի։ Այնտեղ մարդիկ են դեպքեր ընդունում, ովքեր աշխատում են այլ կազմակերպությունում, այդպիսի բան չի կարելի․ դա շահերի բախում է։ Եթե ես աշխատում եմ այլ կազմակերպությունում և սկսում եմ այդ ծրագրով մնացած դեպքերը ընդունել կամ չնդունել, դա տեղին չէ, այդպիսի բան չի կարող լինել, դա առաջացնում է շահերի բախում»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից