Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:00 07-07-2023

Թուրքիան ճիշտ էր, երբ խոսում էր Շվեդիայում ահաբեկչական կառույցների առկայության մասին. Շվեդիայի նախկին ԱԳ նախարար

Շվեդիայի արտաքին գործերի նախկին նախարար Անն Լինդեն հայտարարել է, որ Թուրքիան ենթարկվել է լուրջ ահաբեկչական հարձակումների, սակայն այլ երկրներ, այդ թվում՝ Շվեդիան, լուրջ չեն վերաբերվել այդ սպառնալիքին։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լինդեն այս մասին ասել է շվեդական SVTհեռուստաալիքի եթերում ցուցադրված «Processen» վավերագրական ֆիլմում։

Հաղորդվում է, որ ֆիլմն անդրադառնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի թեմային։

Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարի համոզմամբ՝ Թուրքիան ճիշտ էր, երբ խոսում էր Շվեդիայի տարածքում ահաբեկչական կառույցների խնդրի մասին։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևը՝ Ժողովրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումները ֆինանսական աղբյուրներ ունի Շվեդիայում։

Անն Լինդեն շեշտել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրավունք ունի քննադատելու Շվեդիայում ահաբեկիչներին ֆինանսական մատակարարման հետ կապված իրավիճակը։ «Դա նաև իրավունք է տալիս Թուրքիայի ղեկավարին քննադատել, որ Ստոկհոլմը լուրջ չի վերաբերվում ահաբեկչական կազմակերպությունների շարքում դասվող Քուրդիստանի բանվորական կուսակցությունից բխող սպառնալիքներին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Անն Լինդեն Շվեդիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 17-ը։ Հենց նրա պաշտոնավարման շրջանում՝ 2022 թվականի մայիսի 18-ին, Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել։



Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար