Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:17 07-07-2023

Փաշինյանի խոսքերին գնալով չեն վստահում

Հունիսի 21-ից հունիս 24-ը GALLUP-ի կողմից հեռախոսային հարցումենր ենանցկացվել, որին մասնակցել է 1100 քաղաքացի։ Հարցման ընթացքում քաղաքացիների 67,2 տոկոսն ասել են, որ հետևել են քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ելույթին, 32,8 տոկոսը բացասական պատասխան են տվել:

Հարցման մասնակիցների 15,4 տոկոսն ասել են, որ լիովին վստահում են Նիկոլ Փաշինյանի տրամադրած պատասխաններին ու տեղեկատվությանը, 13 տոկոսն ասել են, որ ավելի շուտ վստահում են, 10,7 տոկոսն ասել են, որ ավելի շուտ չեն վստահում, իսկ 56 տոկոսն ասել են, որ ընդհանրապես չեն վստահում: «Այսինքն, ընդհանուր բացասական տիրույթում պատասխաններով մոտ 67 տոկոսը չեն վստահում Նիկոլ Փաշինյանի կողմից տրամադրված տեղեկատվությանը: 4,9 տոկոսը դժվարացել են պատասխանել, որը ևս կարելի է դասել բացասական պատասխան։ 67-72 տոկոսը նշել են, որ չեն վստահում Նիկոլ Փաշինյանի կողմից տրամադրված ինֆորմացիային, սա բավական մեծ փոփոխություն է»,- ասաց Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր մեկ այլ ելույթում էլ հայտարարել էր, որ ՀՀ զինանշանը՝ գերբը, այդքան էլ չի արտացոլում ՀՀ-ի այսօրվա իրականությունը։ Հարցին՝ կա՞ անհրաժեշտություն ՀՀ խորհրդանիշների փոփոխություն իրականացնել, հարցվածները պատասխանել են․

Դրոշի կտրվածքով 8 տոկոսը նշել է այո, 88,3 տոկոսը նշել է ոչ, և այս հարցին դժվարացել է պատասխանել 3,7 տոկոսը։
Օրհներգի մասով այո պատասխանել է 16,5 տոկոսը, 79,5 տոկոսը կարծում է, որ պետք չէ փոփոխությու իրականացնել։
Զինանշանի մասով միայն 11,5 տոկոսն է նշել, որ պետք է այն փոփոխության ենթարկվի, իսկ 84,5 տոկոսը նշել է, որ այդպիսի անհրաժեշտություն չկա։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան