Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:51 07-07-2023

Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

Հուլիսի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսվում է նախարար Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպումներ գործընկերների հետ: