Ներքին 3 տարի առաջ - 22:44 06-07-2023

Ալավերդիում մեր թիմակից Արկադի Թամազյանի նախաձեռնությամբ արդյունավետորեն լուծվել են մի շարք խնդիրներ․ Մանե Թանդիլյան

Համայնքներում ցանկացած խնդիր լուծելի է, եթե կան սրտացավ, համայնքին ու ժողովրդին նվիրյալ, փորձառու ղեկավարներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու կից տեսանյութ է հրապարակել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Ալավերդիի ղեկավարումը ստանձնելուց հետո մեր թիմակից Արկադի Թամազյանի նախաձեռնությամբ արդյունավետորեն լուծվել են մի շարք խնդիրներ, ինչի մասին հենց բնակիչներն են փաստում։ Իսկ որպես առաջնային հիմնահարց՝ տրանսպորտային ցանցի արդիականացումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում։

Արդյունքը՝ մեր սիրելի Ալավերդի համայնքն արդեն նոր միկրոավտոբուսներ ունի. դրանց մի մասն արդեն պատրաստ է սպասարկելու բնակիչներին, ապահովելու նրանց հարմարավետ և ժամանակին տեղաշարժը։

«Ապրելու երկիրը» սկսվում է համայնքներից. ապրելու պետք է դառնա յուրաքանչյուրիս համայնքը, գյուղը, քաղաքն ու միջավայրը։ Այսպիսին է ապրելու երկիր կառուցելու մեր տեսլականն ու ռազմավարությունը»,- գրել է քաղաքական գործիչը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան