copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 06-07-2023

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Զախարովա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերով և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե կպաշտպանեն արդյոք ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին, եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացնի։

Նա շեշտել է, որ Արցախում հումանիտար իրավիճակը վատանում է։ Զախարովան փաստել է, որ Արցախի բնակչությունը մատակարարումների դադարեցման պատճառով կարող է մնալ առանց մթերքների պաշարի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։

«Ցավոք, ստիպված ենք փաստել որ Ղարաբաղի բնակչությունը մատակարարումների դադարեցման պատճառով կարող է մնալ առանց մթերքների պաշարի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի։ Սա հակասում է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում 2020թվականի նոյեմբերի 9-ի դրույթներին։ Մենք Բաքվին և Երեւանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- նշել է նա։

Զախարովան միևնույն ժամանակ Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անխոչընդոտ տեղաշարժը քաղաքացիական նպատակներով։

Անդրադառնալով հնարավոր ագրեսիայի դեպքում ռուս խաղաղապահների գործողություններին՝ Զախարովան նշել է, որ այդ գործողությունները կհամապատասխանեն հողի վրա իրավիճակին և կընթանան այն պայմանավորվածությունների հունով, որոնք ձեռք են բերվել երեք երկրների միջև։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից