copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:14 06-07-2023

Դսեղի անտառում ապօրինաբար 47 ծառ է հատվել՝ պատճառելով 2,5 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժ­նում ավարտվել է Դսեղի անտառպետության անտա­ռա­պահի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Թումանյանի ան­տառտն­տե­­սութ­յուն» մասնա­ճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժ­նի անտա­ռա­պահը, ի պաշտոնե պարտավոր լինելով իրակա­նացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն՝ ապօրինի անտա­ռահա­տումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, իր ծառայութ­յան նկատմամբ ան­բարե­խիղճ և անփույթ վերաբեր­մունք դր­սևորելով՝ իր վրա դրված պարտակա­նութ­­յունները պատշաճ չի կա­տա­րել:

Մասնավորա­պես՝ նա նշված պահաբաժնում պարբերաբար շրջայցեր չի իրականացրել, ամեն­ամսյա հաշվետ­վութ­յուններ և ապօրինի ծա­ռա­­հատում կատարվելու վերա­բեր­­յալ անտառ­խախտ­­ման արձա­նագրություններ չի կազ­մել, չի ստուգել անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստա­թղթերն ու հսկողություն չի սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ:

Արդյունքում՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2022 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակա­հատվածում «Հայ­անտառ» ՊՈԱ կազմակեր­պության «Թուման­յանի անտառտնտե­սութ­յուն» մասնա­ճյուղի Դսեղի ան­տառպետության 2-րդ պահա­բաժ­նի 5-րդ քառա­կուսում գտնվող «Տանձուտի մոտ» կոչվող հանդամասում ապօ­րինի հատ­վել են ընդհանուր՝ 47 հատ բարդի, կաղնի և հացենի տեսակի կանգուն ծառեր։ Դրա հետևանքով կազմա­կերպության և պետության իրա­վունքներին ու օրինական շահերին անզգուշութ­յամբ պատճառվել է էական՝ 2,442,000 ՀՀ դրամի վնաս:

Նշված 47 հատ ծառերերի հատումը հայտ­­նաբերվել և արձանագրվել են միայն «Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կող­մից նշված տարածքում իրականացված վերստուգման ժամանակ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա անտառապահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Պետությանը պատճառված վնասի վերականգնման իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով մեղադրյալի շարժական գույքերի նկատմամբ կիրառվել է կալանք։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան

Ձեզ գուցե հետաքրքրի